ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08.03.2022
Դիտումների քանակ՝ 1239

Սիրելի´ կանայք, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, մաղթում եմ առողջություն, եռանդ ու լավատեսություն: Թող այս գարունը պարգևի ձեզ սիրո ու ջերմության անկրկնելի ակնթարթներ և ուժ տա՝ պահպանելու ձեր հոգիներում զարթոնքի ու թարմության շունչը:

Սիրելի´ գործընկերներ, որպես ղեկավար՝ բարձր եմ գնահատում ձեր դերակատարությունը մեր հարազատ համալսարանի գործունեության մեջ և ցանկանում եմ ընդգծել, որ աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով, մասնագիտական ձեռքբերումներով ու մարդկային վեհ հատկանիշներով դուք ամրապնդում եք մեր միասնական հաջողությունները և աշխատանքային միջավայրը դարձնում ջերմ ու հարմարավետ:

Սիրելի´ ուսանողուհիներ, ձեր կյանքի գարունները դեռ առջևում են, եղեք խոհեմ ու նպատակասլաց, լավ սովորեք, լավագույնս համատեղեք մոր, կնոջ և արհեստավարժ մասնագետի դերերը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում:

Հարգանքով՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Դիանա Գալոյան