ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հարցազրույցը հրապարակվել է «Պրեստիժ» ամսագրում

31.05.2021
Դիտումների քանակ՝ 1294

«Պրեստիժ» (PRESTIGE, N 2) ամսագրի ծավալուն հրապարակումը՝ «Տնտեսագիտական համալսարանը մեր երազած համալսարանը դարձնելու ճանապարհին» վերտառությամբ, հարցազրույց է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ:

Հանգամանալից ու անկեղծ պատասխաններում ռեկտորը ներկայացնում է բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման իր որդեգրած սկզբունքները, իր առաջին քայլերն այս պաշտոնում, պատասխանատվության հսկայական բեռը, որը դրված է բուհի ղեկավարի ուսերին և արդյունավետ աշխատանքի իր բանաձևումները:

Դիանա Գալոյանն անդրադառնում է իր պաշտոնավարման ժամանակահատվածում ամենաէական փոփոխություններին, ձեռքբերումներին, նոր և նշանակալի համագործակցություններին, ուսանողների՝ որպես կրթության շահառուների դերին և ներգրավվածությանը բուհական կյանքում, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման խնդիրներին, բուհի միջազգայնացմանը, հետազոտական գործունեությանը և երազած համալսարանի կերտման համալիր ծրագրի այլ կարևոր դրույթների:

«Ո՞րն է Ձեր երազած համալսարանը, որին ձգտում եք հասնել» հարցին ռեկտորը պատասխանում է. «Ինձ համար առաջին չափանիշն ուսանողն է: Դա այն համալսարանն է, որտեղից բոլոր ուսանողները գոհ դուրս կգան և որպես մասնագետ իրենց կայացած կհամարեն»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք հետևյալ հղմամբ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին