ՀՊՏՀ-ական մարզիկները Եվրոպայի առաջնությունում նվաճել են ոսկե մեդալներ
12.04.2021
Դիտումների քանակ՝ 669
Ռուսաստանի Դաշնությունում ապրիլի 10-ին կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել ՀՊՏՀ-ականներ, հանրային ֆինանսներ մասնագիտացման (հեռակա) մագիստրանտ Սիմոն Մարտիրոսյանը (փոքր ոսկե մեդալ) և Գյումրու մասնաճյուղի գործարար վարչարարություն մասնագիտացման 1-ին կուրսի մագիստրանտ Սամվել Գասպարյանը։
Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի (2018, 2019) և Եվրոպայի (2017, 2019) առաջնությունների կրկնակի չեմպիոն: 109 կգ քաշային կարգում բոլոր ռեկորդները պատկանում են Սիմոն Մարտիրոսյանին:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և հպարտանում:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին