ՀՊՏՀ ուսանող Գոռ Թաթոյանը՝ բազկամարտի առաջնության 2-րդ մրցանակակիր

19.10.2021
Դիտումների քանակ՝ 777

ՀՊՏՀ-ն ներկայացնող մարզական տարբեր թիմեր ակտիվորեն մասնակցում են այս օրերին ընթացող ՀՀ ուսանողական մարզական 22-րդ խաղերին։ Հոկտեմբերի 15-ին ՀՖԿՍՊԻ-ում կայացած բազկամարտի առաջնությանը, որտեղ մեր թիմը ներկայացնում էր  ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանը, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Թաթոյանն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ և Ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ ջանքերով անցկացվող այս առաջնությանը մասնակցում էին ՀՀ 10 բուհերի շուրջ 150 ուսանող-մարզիկներ։