ՀՊՏՀ ուսանողները՝ սուրբ նահատակ․ հավերժ փառք ու պատիվ
Ցավով տեղեկացանք, որ Արցախա-ադրբեջանական պատերազմում հերոսի մահով ընկած առյուծ հայորդիների շարքում են ՀՊՏՀ ուսանողներ, կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսեցիներ Սամո Կարենի Ղազարյանը և Ռոբերտ Արկադիի Մեսրոպյանը։
Սամո Ղազարյանը Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղից էր, ծնված 2000 թ․։ ՀՊՏՀ է ընդունվել 2018 թ․, 2019 թ․ հունվարին զորակոչվել է բանակ։
Ռոբերտ Մեսրոպյանը Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, ծնված 2001 թ․։ ՀՊՏՀ է ընդունվել 2019 թ․։ 2020 թ․ հունվարին զորակոչվել է բանակ։
Կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ հերոս տղաներն աչքի էին ընկնում բարձր մարդկային արժանիքներով։
«Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն էր՝ օժտված տղամարդկային վառ հատկանիշներով։ Մեր լավ ուսանողները փառքով ընկան, և՛ հպարտ ենք, և՛ անասելի ցավ ենք ապրում։ Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել հայրենիքի համար նահատակված մեր սուրբ տղաների անունն ու հիշատակը»,-ասաց դեկանը։
Գլուխ ենք խոնարհում։ Հավերժ փառք։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին