ՀՊՏՀ-ն հուշագիր կնքեց Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ
Տնտեսագիտական մայր բուհն ընդլայնում է գիտական և ուսումնական ուղղություններով համագործակցության ուղիները։ Այսօր հուշագիր ստորագրվեց «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ․մեր համալսարանում էին նշված ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը և փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին փոխգործակցության շրջանակը։ Մասնավորապես, նախատեսվում է միջազգային ու տեղական հետազոտական ու գիտական ծրագրերի համատեղ իրականցում՝ ներգրավելով «Ամբերդ» հետազոտական կենտրոնին, ինչպես նաև փորձառությունների և ուսումնական ծրագրերի կազմակերպում։
Համագործակցության հուշագիրը ստորագրեցին ռեկտոր Դիանա Գալոյանը և տնօրեն Վանանդ Կարապետյանը։ Կողմերը արդյունավետ գործակցության վստահություն հայտնեցին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին