ՀՊՏՀ վերապատրաստված դասախոսները հրավիրում են սեմինարի
Նոյեմբերի 27-ին, ժամը 13։30-15։30-ը ՀՊՏՀ-ում կկազմակերպվի դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ սեմինար՝ համալսարանի ակադեմիական կազմի համար։ Սեմինարը կվարեն վերապատրաստում անցած ՀՊՏՀ դասախոսներ Անուշ Գասպարյանը, Հասմիկ Համբարձումյանը, Նորա Այվազյանը, Ռոբերտ Բաբայանը և Լուսինե Խուրշուդյանը, ովքեր 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին մասնակցել են DVV International in Armenia-ի և ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի համատեղ կազմակերպած «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացին՝ հիմնված UNESCO-ի կողմից ճանաչված Curriculum GlobAle-ի չափորոշչի վրա։
Դասընթացին նախապես հայտագրված 44 մասնակիցներից նախաորակավորման թեստը հաջողությամբ հաղթահարել են 22-ը և ներգրավվել ծրագրի հաջորդ՝ առցանց փուլին։ Այս փուլի արդյունքում 13 մասնակից հաջողությամբ ավարտել է առցանց դասերը և հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը մասնակցել մեկշաբաթյա լսարանային հանդիպումների։ Նրանց շարքում էին նաև մեր դասախոսները։ Հանդիպումների ընթացքում մասնակիցներն ակտիվորեն ներգրավվել են տարբեր գործնական վարժանքներում, մասնակցել են ինտերակտիվ դասախոսությունների և սիմուլյացիոն խաղերի՝ փորձելով ստացած գիտելիքները կիրառել ըստ իրավիճակների։
Ինչպես նշում են մեր դասախոսները, շուրջ 4 ամիս տևած դասընթացը բավականին ինֆորմատիվ է եղել, իսկ դասընթացի շրջանակներում ներկայացված դասավանդման մեթոդները հաջողությամբ կիրառություն են ստանում լսարանում։
Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր գործընկերները նախատեսում են կազմակերպել 2 ժամ տևողությամբ փորձի փոխանակման հանդիպում և սեմինար, որի ընթացքում կներկայացնեն ծրագրի մանրամասները, ինչպես նաև ուսումնասիրված դասավանդման այն մեթոդները, որոնք առավել կիրառելի են ՀՊՏՀ-ում։
Հիշեցնենք՝ սեմինարը կկայանա նոյեմբերի 27-ին, ժամը 13:30-ին։ Մասնակցելու համար անցե՛ք հղումով և գրանցվե՛ք:
Վերապատրաստումների մասին լուսանկարային շարքը՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում