Ռեկտորատի նիստում սահմանվեցին հեռակա բակալավրի կրթական ծրագրերի ուսման վարձի չափերը

Դիտումների քանակ՝ 1925

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգի միակ հարցը՝ 2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերի ուսման վարձի չափերը սահմանելու մասին, զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը:

Պրոռեկտորն առաջարկեց և ռեկտորատը որոշեց 2019-2020 ուսումնական տարվանից հեռակա ուսուցման բակալավրի ներքոնշյալ կրթական ծրագրերի համար սահմանել ուսման վարձի հետևյալ չափերը՝ «Բնապահպանություն և բնօգտագործում»՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, «Տեղեկատվական համակարգեր»՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, «Զբոսաշրջություն»՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, «Սերվիս»՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Անդրադարձ եղավ նաև մի շարք ընթացիկ հարցերի, ներկայացվեցին բուհի ղեկավարին ուղղված ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին