Հաստատվեց ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցը
Հարգելի ուսանողներ, այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի նիստը, որտեղ հաստատվեց ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և վերահանձնումների ժամանակացույցը: Այն հասանալի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո՝ հետևյալ հղումով:
Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Գայանե Մերդինյանը նիստի ավարտից հետո տրամադրել է նաև 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին և 2-րդ վերահանձնումների, ինչպես նաև քննաշրջանին չներկայացած և 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնումների ժամանակացույցը.
- 1-ին վերահանձնում՝ 29.06-03.07.2020թ.
- 2-րդ վերահանձնում՝ 24.08-28.08.2020թ.
- Չներկայացած ուսանողների վերահանձնում՝ 01.09 - 03.09.2020թ.
- 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների 1-ին վերահանձնում՝ 07.09 - 09.09.2020թ.
- 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների 2-րդ վերահանձնում՝ 14.09 - 16.09.2020թ.
Ռեկտորատի նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, անդրադարձ եղավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին ուղղված ուսանողների դիմումներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին