«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի անգլերեն համարն առցանց է

21.02.2023
Դիտումների քանակ՝ 1163

Գիտական նոր հոդվածներով ՀՊՏՀ պաշտոնական կայքում ընթերցողին է ներկայանում «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի 2022 թ․ 6-րդ՝ անգլերեն համարը։

«Տարածքային զարգացում» խորագրի ներքո հրապարակվել է Մանուկ Մովսիսյանի, Ծովինար Կարապետյանի, Թագուհի Օհանյանի, Աննա Մինասյանի «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ֆիսկալ ապակենտրոնացման գնահատումը» հոդվածը։

«Ագրարային քաղաքականություն» խորագրում Գայանե Ավագյանի, Գարիկ Պետրոսյանի, Խորեն Մխիթարյանի, Քնարիկ Վարդանյանի, Աիդա Միրումյանի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետության գնահատումը ֆերմերների և փորձագետների շրջանում անցկացված հարցման միջոցով», Աննա Բայադյանի «Գյուղացիական տնտեսությունների վարկավորման պետական կարգավորման և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում», Տաթևիկ Վարդանյանի և Սուրեն Մինասյանի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հիմնախնդիրները» հոդվածներն են։

«Սոցիալական քաղաքականություն» խորագրում կարող եք ընթերցել Զոյա Թադևոսյանի, Կամո Դավթյանի, Դիանա Մաթևոսյանի «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի աշխատաշուկան բնութագրող ցուցանիշների փոխառնչությունների վերլուծությունն ու միտումների գնահատումը» հոդվածը։

«Գործարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի ներքո Արմեն Քթոյանի, Ելենա Մանուկյանի, Անուշ Շիրինյանի, Աննա Մատինյանի, Մարիամ Հարությունյանի, Անուշ Բարսեղյանի «Բիզնես մոդելները թվային փոխակերպման պայմաններում» հոդվածն է։

«Բնօգտագործման տնտեսագիտություն և շրջակա միջավայր» խորագիրն այս համարում ներկայանում է Համազասպ Գալստյանի, Գագիկ Բադադյանի, Քրիստինե Թաթոսյանի, Մհեր Շահինյանի «Կանաչ գնումների հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում (Երևան քաղաքի օրինակով)», «Միջազգային տնտեսագիտություն»-ը՝  Շողիկ Մեջլումյանի «Միջազգային զբոսաշրջության զարգացման հիմնական ուղիները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածներով։

Գիտական հանդեսի այս համարի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։