«Ամբերդ» մատենաշարի 58-րդ համարն առցանց է

21.02.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1502

«Ամբերդ» մատենաշարի 58-րդ թողարկումը՝ «ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համալիր զարգացման տեսլականը», առցանց է և հասանելի ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Սոս Խաչիկյանը (հետազոտական խմբի ղեկավար), Արմեն Ղազարյանը, Անահիտ Մկրտչյանը, Անդրանիկ Սարգսյանը և Գևորգ Ասլանյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտության մեջ կարևորվել են ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի դիմակայունության բարձրացման հիմնախնդիրները, որոնք առավել ակնհայտ են դարձել հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո: ՀՀ պետական քաղաքականության շրջանակում ներկայացվել են տնտեսական ու քաղաքական փոխկապվածության վերաբերյալ դիտարկումներ, որոնք կնպաստեն այդ մարզերի տարածաշրջանային դերի բարձրացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել համալիր զարգացման այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ազատ տնտեսական գոտիները, տարածքային ու մարզային զարգացման համաթվերը, ներդրումային գրավչության առանձնահատկությունները: