Բիզնես գաղափարներ ու նորարարական մոտեցումներ. տեղի ունեցավ Change Lab-ի սաների աշխատանքների շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1644

Change Lab-ի սաները շարունակում են զարգացնել գործնական հմտությունները: Այսօրվա դասը նշանավորվեց նորարարական բիզնես գաղափարների շնորհանդեսով:

Լաբորատորիայի համահիմնադիր-դասընթացավարներ Արտակ Ասլանյանը և Կարեն Սարգսյանը ողջունեցին ուսանողների թարմ մտքերը, ներկայացրին դիտարկումներ ու բիզնես պլանը լրամշակելու նկատառումով խորհուրդներ հղեցին հեղինակներին:

Լավագույն բիզնես պլանները թղթի վրա չեն մնա. դրանց իրագործման համար Change Lab-ի համահիմնադիրների աջակցությամբ ֆինանսավորման աղբյուրներ կորոնվեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին