Փետրվարի 10-ին ՀՊՏՀ-ում մեկնարկում է 2-րդ կիսամյակը. կարևոր տեղեկատվություն ուսանողների համար (տեսանյութ)

Դիտումների քանակ՝ 2105

2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը ՀՊՏՀ-ում մեկնարկում է առաջիկա երկուշաբթի՝ փետրվարի 10-ին: Առկա բակալավրիատի 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի ամփոփ ժամանակացույցին կարող եք ծանոթանալ asue.am-ի «Ուսանող» խորագրում:

Առկա կրթաձևի դասացուցակները ավելի վաղ հրապարակել էինք asue.am-ում, դրանց ծանոթացեք այստեղ:

Փետրվարի 10-ին մեկնարկում են նաև փորձառությունները: Դրանց կազմակերպման ժամանակացույցը հետևյալն է՝  փետրվարի 10-ից ապրիլի 3-ը՝ առկա բակալավրիատփետրվարի 11-ից ապրիլի 7-ը՝ հեռակա բակալավրիատփետրվարի 10-ից ապրիլի 17-ը՝ առկա մագիստրատուրա: ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը տեղեկացնում է, որ փորձառության մեկնարկի օրը այն ուսանողները, ովքեր համալսարանի կողմից գործուղվել են նախարարություններ, գերատեսչություներ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, ժամը 9.30-ին անձնագրով մոտենան համապատասխան մարմիններ:

Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի դասերի մեկնարկը փետրվարի 24-ին էՀեռակայի ուսումնական պարապմունքներիքննություններիվերահանձնումների,

փորձառությունների կազմակերպման ժամանակացույցը ևս հրապարակված է asue.am-ումտե´ս այստեղ:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ից փետրվարի 28-ը ընդունվում են ուսման վարձի զեղչի դիմումները, որոնք պետք է գրել դեկանատներում: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել դեկաններին: Ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման ՀՊՏՀ կանոնակարգին ծանոթացեք այստեղ:

Մինչ հանդիպում:

Տեսանյութը՝ ստորև:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին