ՀՊՏՀ շախմատիստ ուսանողները կմասնակցեն Եվրոպական համալսարանական 5-րդ խաղերին
Հուլիսի 17-30-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք Եվրոպական համալսարանական 5-րդ խաղերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացված կլինի շախմատի հավաքականով, որի կազմում ընդգրկված են ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, 1-ին կարգային Ջանիկ Ղուլյանը և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, 1-ին կարգային Արարատ Մուրադյանը։
Նշենք, որ Եվրոպական համալսարանական խաղերին այս տարի կմասնակցեն 43 երկրների 400 համալսարանների 6000 պատվիրակներ: Մասնակցության հաջողված փորձ մեր մարզիկներն ունեցել են 2019 թվականին, երբ ՀՊՏՀ շախմատի հավաքականը թիմային խաղում գրավել է 2-րդ տեղը, իսկ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանն անհատական պայքարում դարձել է 1-ին մրցանակակիր։ Եվրոպական խաղերին 3 անգամ մասնակցել է նաև ՀՊՏՀ ֆուտզալի թիմը։
Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ուսանող մարզիկներ Երևանի պետական բժշկական համալսարանից և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից (ձյուդո, սեղանի թենիս, կարատե), կղեկավարի Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը։
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին միջազգային մրցելույթներում և սպասում լավ լուրերի։