Ճանաչողական այցով ՀՊՏՀ-ում էին Զագրեբի համալսարանի գործընկերները

12.07.2022
Դիտումների քանակ՝ 1387

Այսօր մեր համալսարանում հյուրընկալվեցին Զագրեբի համալսարանի (Խորվաթիա) տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետի ներկայացուցիչները՝ տնտեսագիտության դոկտորներ Անա Ռեպը, Կոսյենկա Դումանչիչը (տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետի միջազգային համագործակցության և ծրագրերի գծով դեկանի տեղակալ) և Քրիստիան Պոլյանեցը:

Այցը ճանաչողական էր. օտարերկրացի հյուրերը ծանոթացան ՀՊՏՀ գործունեության առանցքային ուղղություններին, զարգացման հեռանկարներին, քննարկվեցին երկու բուհերի միջազգայնացման նոր հնարավորությունները և այդ համատեքստում՝ ՀՊՏՀ-ի և Զագրեբի համալսարանի միջև համագործակցային ներուժը:

Հյուրերը նաև շրջայց կատարեցին բուհում, եղան «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, ֆակուլտետներում: