Առցանց է «Ամբերդ» մատենաշարի 51-րդ թողարկումը

11.07.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 2017

«Ամբերդ» մատենաշարի 51-րդ հետազոտությունը՝ «ՀՀ արդյունաբերության մրցունակության բարձրացման հնարավորությունները» խորագրով, հրապարակվել է և առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

Ներկայացվող հետազոտության հեղինակներն են Գայանե Ավագյանը (հետազոտական խմբի ղեկավար), Քնարիկ Վարդանյանը, Գարիկ Պետրոսյանը, Միքայել Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտությունը նվիրված է ՀՀ տնտեսական աճի թիրախների գնահատմանը, ՀՀ արդյունաբերության մրցունակության վրա ազդող հիմնական գործոնների, մշակող արդյունաբերության զարգացման էական խոչընդոտների բացահայտմանը, ՀՀ արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարձրացման կառուցակարգերի մշակմանը:

Հեղինակներն առանձնացրել են ՀՀ տնտեսության մրցունակությունն ապահովող հիմնական արդյունաբերական ապրանքախմբերի արտահանման ծավալների վրա ազդեցություն ունեցող առանցքային գործոնները, ուսումնասիրել են դրանց ազդեցության փոխանցման ուղիները, տնտեսաչափական մեթոդների կիրառմամբ իրականացրել այդ գործոնների ազդեցության չափի, նշանակալիության և տևողության գնահատում:

Հետազոտության շրջանակներում մատնանշվել են ՀՀ արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարձրացման հնարավոր ուղղությունները, ներկայացվել են պետական քաղաքականության նպատակային միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ: