ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրենը՝ Deep Dialogues 2024-ի մասնակից
ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հրավերով և որպես հայաստանյան պատվիրակության անդամ, մասնակցել է Deep Dialogues 2024-ին, որը կայացել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում՝ մարտի 13-15-ը։
Deep Dialogues 2024-ը եռօրյա միջոցառումների շարք էր՝ «Չափելի և կայուն միջազգայնացում և տրանսազգային կրթություն» խորագրով, որը ներառում էր աշխատաժողովներ, խմբային և պանելային քննարկումներ, մասնագիտական ելույթներ։
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 30 երկրների պատվիրակներ՝ բուհական ոլորտի միջազգայնացման ղեկավարներ, փորձագետներ, պետական կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլն։
Լուսինե Դանիելյանը ելույթներ է ունեցել բուհերի միջազգայնացման և տրանսազգային կրթությանն առնչվող թեմաներով, հանդիպել է ավելի քան 30 երկրների բուհերի և կրթության ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչների հետ, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել բրիտանական և այլ բուհերի հետ տրանսազգային կրթության ոլորտում հնարավոր համագործակցային մոդելների քննարկման և գործնական քայլերի պլանավորման ուղղությամբ։
Բրիտանական խորհուրդների Deep Dialogues միջոցառումների շարքը ոլորտի շահառուների միջև արդյունավետ երկխոսության, լավագույն փորձի փոխանակման, միջազգային համագործակցությունների ստեղծման, տրանսազգային կրթության խթանման հրաշալի հարթակ է։ ՀՊՏՀ-ում բարձր են գնահատում Բրիտանական խորհուրդների հետ արդյունավետ երկխոսության այս հնարավորությունը, ինչպես նաև բովանդակալից և համակողմանի գործակցությունը։