«Տնտեսություն և հասարակություն» հանդեսի նոր համարն առցանց է

14.11.2023
Դիտումների քանակ՝ 1032

Հրապարակվել է ՀՊՏՀ գիտական հանդեսի՝ «Տնտեսություն և հասարակություն» ամսագրի երկրորդ համարը, այն հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում։

Պարբերականն սկսվում է «Մակրոտնտեսագիտություն» խորագրով, որի ներքո հանդես են գալիս Միքայել Մելքումյանը, Սուրեն Պարսյանը, Արթուր Առաքելյանը և Զարուհի Մելքումյանը՝ «ՀՀ տնտեսական առաջընթացն ապահովող հիմնասյուները գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում» հոդվածով։

«Ֆինանսներ» խորագրում տեղ են գտել Հայկ Մնացականյանի և Գաբրիել Միքայելյանի «Հարկային օրենսդրության բարելավման մի շարք հարցեր», Նորայր Սաֆարյանի և Արևիկ Հովհաննիսյանի «Կանաչ բանկերի կայացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հոդվածները։

«Ագրարային քաղաքականությունը» ներկայացնում է Սամվել Ավետիսյանի և Աշոտ Ավետիսյանի «Հարավային Կովկասի երկրների պարենային անվտանգության համեմատական վերլուծություն» ուսումնասիրությունը։

«Շուկաներ և մրցակցություն» խորագրում Հայկ Սարգսյանի, Կարինե Միքայելյանի, Մարիաննա Խչեյանի, Անահիտ Իսրայելյանի «ՀՀ ծխախոտային արտադրանքի շուկան և դրա կարգավորման առանձնահատկությունները մրցակցության պաշտպանության համատեքստում», Սիմոն Իսկաջյանի «Գինու հայկական բրենդի առաջմղումը ոգելից խմիչքների միջազգային շուկայում» հոդվածներն են։

«Կառավարում» խորագրում հանդես է գալիս Մերի Բադալյանը՝ «ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում անձնակազմի մոտիվացիայի վրա ազդող գործոնների վերլուծություն», «Գործարարություն և ձեռնարկատիրություն» խորագրում՝ Ռոբերտ Բաբայանը՝ «Բիզնեսի պլանավորման հիմնախնդիրները հայկական ստարտափ (ՏՏ) ընկերություններում» հոդվածներով։

«Միջազգային տնտեսագիտությունը» ներկայացնում է Թադևոս Ավետիսյանի, Ալիկ Թորոսյանի, Դիանա Մաթևոսյանի հոդվածը՝ «ՀՀ-ում երիտասարդների արտագաղթի սոցիալ-ժողովրդագրական բնութագրիչները, մակրոտնտեսական ցուցանիշների հետ փոխառնչությունների գնահատումը» վերնագրով։

ՀՊՏՀ գիտական պարբերականի նոր թողարկման էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։