Անգլերենի բաց դասին ուսանողները գովազդել են իրենց ստեղծած բրենդերը
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսում գովազդի վերաբերյալ առաջին մասնագիտական նյութին ուսանողները հանդիպել են անգլերենի դասագրքում, հենց անգլերենով էլ սերտել հիմնական հասկացությունները և ոչ միայն: Դասախոս, լեզուների ամբիոնի դոցենտ Սուսաննա Չալաբյանի նախաձեռնությամբ խումբը բաժանվել է 3 թիմի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել և գովազդել է իր ընտրած բրենդը: Բաց դասին հրավիրված են եղել կուրսի մյուս խմբի անդամներն ու դասախոսը: Այսպիսով, թիմերից երկուսը հանդես են եկել հեղինակային բրենդերով՝ «Gata» խմորեղենով և «PINKU Ocha» թեյով, իսկ երրորդը գովազդել է «Ararat» կոնյակը:
Բաց դասի մանրամասները այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում ներկայացրեցին ուսանողներ Գարեգին Գրիգորյանը, Աստղիկ Ավետիքյանը և Հայկուհի Անանյանը:
««Advertizing» ուսումնական նյութից ծանոթացել ենք գովազդի էությանը և մեր պատկերացմամբ կազմակերպել մեր իսկ ստեղծած բրենդերի շնորհանդես-գովազդը: Դասն առանձնացավ նրանով, որ ինտերակտիվ էր և հավասարության սկզբունքով մասնակից էինք բոլորս՝ անկախ առաջադիմությունից և լեզվի իմացությունից»,-մեզ հետ զրույցում ասաց Աստղիկ Ավետիքյանը և հավելեց, որ շնորհանդեսների ընթացքում հատուկ ուշադրություն են հրավիրել «ակցիաների» և «առաջարկությունների» վրա:
Միջոցառման ավարտին ուսանողները հյուրասիրության են հրավիրել դեկան Թաթուլ Մկրտչյանին:
Ներկայացված բրենդերը՝ ուսանողների տրամադրած լուսանկարներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին