Դեկտեմբերի 24-ին մեկնարկում է քննաշրջանը. ստուգարքների և քննությունների ժամանակացույցները առցանց հասանելի են

Դիտումների քանակ՝ 2121

Հարգելի' ուսանողներ, դեկտեմբերի 24-ին մեկնարկում է 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի քննաշրջանը, որը, ինչպես հայտնեցին ՀՊՏՀ ուսումնական բաժնից, կտևի շուրջ մեկ ամիս:
Հայտնենք նաև, որ հաստատվել են 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ստուգարքների և ամփոփիչ քննությունների, վերահանձնումների ժամանակացույցները: Դրանք մեզ են տրամադրել դեկանատները. կարող եք ծանոթանալ առցանց՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո՝ «Քննագրաֆիկներ» բաժնում:
Հաջող քննաշրջան ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին