«էրազմուս+». Պուլայի համալսարանի դասախոսը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2022

«էրազմուս+» ծրագրի շրջանականերում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում է Խորվաթիայի Պուլայի Յուրա Դոբրիլա համալսարանի տնտեսագիտության և տուրիզմի ֆակուլտետի դասախոս Մորենա Պաուլիսիչը:
Ինչպես հայտնում են, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ արտասահմանցի դասախոսը հոկտեմբերի 19-ին դասախոսություն է կարդացել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար, իսկ այսօր՝ ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ուսանողների համար:
Դասախոսությունից հետո Մորենա Պաուլիսիչը հանդիպում է ունեցել նշված ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նելլի Շահնազարյանի, նույն ամբիոնի ասիստենտներ Հասմիկ Համբարձումյանի և Մարինե Առաքելյանի հետ: Քննարկվել են երկու բուհերի համապատասխան ամբիոնների միջև հետագա համագործակցության հնարավորությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին