Էրազմուսյան այցեր ՀՊՏՀ

30.04.2024
Դիտումների քանակ՝ 477

Ապրիլի 15-19 «Էրազմուս+» ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՀՊՏՀ-ում էին Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի  (Հունաստան) ասպիրանտներ Դիմիտրիս Բարկոուլասը և Աթանասիոս Կոուկոուրիդիսը, Յաշիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի (Ռումինիա) մաթեմատիկայի ֆակուլտետի աշխատակից Ֆլորենտինա Ռալուկա Զամֆիրը։

Դիմիտրիս Բարկոուլասը և Աթանասիոս Կոուկոուրիդիսը այցի ընթացքում հանդիպել են ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի բաժնի աշխատակիցների, ֆոնդահայթայթման բաժնի աշխատակից Տաթև Եղյանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի, Change Lab-ի տնօրեն Արտակ Ասլանյանի, կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանի, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս Նարեկ Կարապետյանի հետ։

Ֆլորենտինա Ռալուկա Զամֆիրը հանդիպումներ է ունեցել միջազգային կապերի բաժնի աշխատակիցների, ինչպես նաև ֆոնդահայթայթման բաժնի աշխատակից Տաթև Եղյանի հետ։

Մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում