Դիպլոմներ են ստանում ՀՊՏՀ մագիստրոսները

26.04.2024
Դիտումների քանակ՝ 316

ՀՊՏՀ մագիստրոսները՝ 2023-2024 ուսումնական տարվա առկա և հեռակա կրթաձևերի 1,5 և 2,5 տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտները, ապրիլի 11-ից սկսած, ստանում են իրենց ավարտական փաստաթղթերը (դիպլոմները)։ 187 մագիստրոսներ, նոր գիտելիքով զինված, վստահորեն մուտք են գործում աշխատաշուկա՝ մասնագիտական ուղի հարթելու, իրենց արժանի տեղը գտնելու և մեր հայրենիքը շենացնելու հաստատակամությամբ։

Օրվա խորհուրդն ու բովանդակությունը հիշելի դարձնելու համար համալսարանը նրանց է տրամադրել ՀՊՏՀ շրջանավարտների հագուստներ, որոնցով լուսանկարվում են և հետագա տարիների համար ամրագրում անմոռանալի ակնթարթները։

Այս հանդիսավոր ու տոնական գործընթացին «հետևել է» նաև մեր տեսախցիկը և լավագույն կադրերն է ներկայացնում ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
ՀՊՏՀ-ում մագիստրոսական կրթությամբ հետաքրքրված սիրելի՛ դիմորդներ, մագիստրոսական ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։