«Էրազմուս+» ծրագրի շրջանակում այց ՀՊՏՀ

28.10.2022
Դիտումների քանակ՝ 1409

«Էրազմուս+»-ի դասախոսական շարժունության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-28-ը ՀՊՏՀ-ում էր Վարշավայի տնտեսագիտական համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Թոմաշ Ռոստկովսկին։

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինչպես նաև կառավարման ֆակուլտետների ուսանողների համար Թոմաշ Ռոստկովսկին դասախոսել է «Փոփոխությունների կառավարման հիմունքներ» (The basics of change management) և «Ռազմավարական և գործառնական առաջնորդություն» (Strategic and Operational Leadership) թեմաներով։

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ պրոֆեսորը քննարկել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և համագործակցային ծրագրեր։

Օտարերկրացի հյուրը համալսարանում շրջայց կատարելու ընթացքում կանգ է առել «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, հանդիպել և կառուցողական զրույց ունեցել տնօրեն Դավիթ Հախվերդյանի հետ։