ՀՊՏՀ դասախոսը՝ Եվրասիական ամառային դպրոցի մասնակից
2022 թ. սեպտեմբերի 5-9 Բուդապեշտի Կորվինուսի համալսարանում «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» (The EU and the EEU: Between Conflict and Competition, Convergence and Cooperation) նախագծի շրջանակներում անցկացվել է Եվրասիական ամառային դպրոց, որին մասնակցել է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Սուսաննա Աղաջանյանը։ Վերջինս հանդես է եկել «Եվրասիական տնտեսական միություն. նպատակներ և քաղաքականություն» թեմայով դասախոսությամբ։ Եվրասիական շաբաթվա ընթացքում ծրագրի մասնակից այլ բուհերի դասախոսներ, հետազոտողներ, ինչպես նաև ինտեգրման հարցերով հետաքրքրված այլ անձինք ևս հանդես են եկել դասախոսություններով։ Մասնակից ուսանողների հետ իրականացվել են քննարկումներ, մտքերի փոխանակում։
«Միջոցառումը հիանալի հնարավորություն էր կարճ ժամանակահատվածում ձևավորելու ԵՄ-ԵԱՏՄ շուրջ նոր հարցերի շրջանակներ, փոխանակելու մտքեր, քննարկելու համալսարանների միջև ցանցային համագործակցության նոր հնարավորություններ»,- մեզ հետ զրույցում ասաց Սուսաննա Աղաջանյանը:
Ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակելի են: Ծրագրի նորություններին կարող եք ծանոթանալ նախագծի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև սոցիալական մեդիայի հարթակներում, հղումները՝ ստորև։
«ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)»-ը «Ժան Մոնե» ցանցի նախագիծ է, որը համաֆինանսավորվում է «Էրազմուս+» ծրագրի կողմից: