«Ամբերդ»-ը հրավիրում է ներբուհական առցանց քննարկման
28.09.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 695
Uեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հաստիքացուցակների կազմման, հաստիքների և պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման ուսումնասիրություն» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից