Մեկնարկել են առկա ասպիրանտուրայի ընդունելության քննությունները

20.06.2023
Դիտումների քանակ՝ 1058

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեցին 2023-2024 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունները, որոնք կավարտվեն հունիսի 26-ին։

ՀՊՏՀ-ին հատկացված 4 մասնագիտությունների գծով (6 տեղ) դիմել է 13 դիմորդ։ Այսօր կայացան «Մակրոէկոնոմիկա» և «Կառավարում» մասնագիտությունների գծով քննությունները:

«Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» և «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների գծով կունենանք բարձր մրցակցություն։ Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն»,- asue.am-ին փոխանցեց ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնի պետ Աննա Բայադյանը։