ՀՊՏՀ-ում կայացել է FAST հիմնադրամի դասընթացի թեստավորման փուլը

Դիտումների քանակ՝ 2571

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հունվարի 14-ին կայացել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման փուլը։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ FAST հիմնադրամի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) դասընթացին մասնակցելու հայտ էին ներկայացրել ամառային զորակոչի ենթակա մոտ 400 երիտասարդներ (17-23 տարեկան)։

Ինտենսիվ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։ Այս մասին հայտնում են հիմնադրամից, որտեղից ստացված հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ FAST հիմնադրամը ՀՊՏՀ գործընկերն է: