ՀՊՏՀ ասպիրանտները՝ ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական համաժողովի մասնակից

02.09.2022
Դիտումների քանակ՝ 1801

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ Ժորա Ստեփանյանը և կառավարման ամբիոնի ասպիրանտ Հայկ Հարությունյանը Հայաստանի երիտասարդական պատվիրակության կազմում օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել են ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական համաժողովին։

Համաժողովը, որը համախմբել էր ԵԱՏՄ անդամ պետություններից և ԱՊՀ երկրներից ավելի քան 200 պատվիրակների, նպատակ ուներ ընդլայնելու երիտասարդների միջև համագործակցության շրջանակը՝ խթանելով նոր գաղափարների ծնունդն ու դրանց իրագործումը։

Հայաստանյան 12 պատվիրակներն ակտիվ մասնակցություն են ունեցել համաժողովի բոլոր քննարկումներին։ Հայկ Հարությունյանն ու Ժորա Ստեփանյանը ընդգրկված են եղել «Երիտասարդ ձեռներեցներ» բաժանմունքի աշխատանքներում, ձեռնարկատիրական հիմնախնդիրների վերաբերյալ հանդես եկել կառուցողական առաջարկություններով։ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների և երիտասարդ մասնակիցների համատեղ գործնական նախաճաշին երիտասարդ ձեռնարկատեր Հայկ Հարությունյանի ներկայացրած առաջարկները՝ ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, բարձր են գնահատվել մասնակիցների կողմից։

Իսկ Ժորա Ստեփանյանը, բացի «Երիտասարդ ձեռներեցներ» բաժանմունքում ակտիվ ներգրավվածությունից, նաև մասնակցել է կամավորական աշխատանքների և Ղրղզստանի կրթության նախարարի կողմից պարգևատրվել է դիպլոմով՝ «Մաքուր խաղեր» բնապահպանական մարաթոնին մասնակցելու համար։

ՀՊՏՀ ասպիրանտները համաժողովից վերադարձել են վառ տպավորություններով։