ՀՊՏՀ օտարերկրյա մագիստրանտները պաշտպանեցին ավարտական թեզեր

01.03.2024
Դիտումների քանակ՝ 564

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացան «Գործարար վարչարարություն» (կառավարում) մագիստրոսական ծրագրով ուսումնառող օտարերկրացի մագիստրանտների թեզերի պաշտպանությունները։ Գանայից և Կամերունից ժամանած մեր մագիստրանտները 1․5 տարի տևողությամբ կրթական ծրագրի ավարտական փուլում այսօր ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները։

Քենեդի Սովահը և Մաբաքեր Ավուահը մագիստրոսական թեզերն իրականացրել են տ․գ․թ․ դոցենտ Խորեն Մխիթարյանի ղեկավարությամբ՝ Քենեդի Սովահը՝ «Ստարտափի կառավարման առանձնահատկություններն ու հեռանկարները (ընկերության օրինակով)» (Features and perspectives of Startup management with a company`s example) թեմայով, Մաբաքեր Ավուահը՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման արդի միտումները ՀՀ-ում» (Current trends of small and medium enterprises development in the RA):

Մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Սոս Խաչիկյանը Ռոուզ Ասանտևա Գյարթենգի ղեկավարն է, վերջինս ներկայացրեց «Կազմակերպչական մշակույթի ազդեցությունը աշխատողների կատարողականի վրա. մոտիվացիայի միջնորդական դերը» (Effects of organizational culture on employee performance: the mediating role of motivation) թեմայով մագիստրոսական թեզը։

Սամուել Դալլե Տիդանգը, որի ղեկավարն է ավագ դասախոս, տ․գ․թ․ Մարինե Առաքելյանը, պաշտպանեց «Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումներն ու մարտահրավերները» (The Trends and Challenges of Armenia's Tourism Industry Development) թեմայով մագիստրոսական թեզը։

ՀՊՏՀ-ում շարունակում են ուսումնառել օտարերկրյա ուսանողներ և մագիստրանտներ Գանայից, Կամերունից, Հայիթիից, Նիգերիայից, Սիրիայից, Իրանից և ՌԴ-ից։ Օտարերկրյա ուսանողների և մագիստրանտների համար նախատեսված կրթական ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Պաշտպանությունների բոլոր լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։