Մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հեռավար

16.03.2021
Դիտումների քանակ՝ 2972

Սիրելի՛ ուսանողներ, կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՊՏՀ ռեկտորատը երեկվա նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։

Նիստում քննարկվել և ընդգծվել է, որ գործընթացի հեռավար կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են։

Որոշման բոլոր մանրամասներին և ձեզ հուզող մյուս հարցերի պարզաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին