Հայտնի են ՀՊՏՀ 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակակիրների անունները
ՀՊՏՀ ռեկտորատի նիստում հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՀՊՏՀ անվանական կրթաթոշակակիրների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև։
Զաքարե Բաշինջաղյանի անվան կրթաթոշակի է արժանացել կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Բաղդասարի Բաղդասարյանը։
Հովհաննես Թումանյանի անվան կրթաթոշակի է արժանացել ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ջահանի Իսրայելյանը։
Միքայել Քոթանյանի անվան կրթաթոշակի է արժանացել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Բագրատի Պետրոսյանը:
Վլադիմիր Ներկարարյանի անվան կրթաթոշակի է արժանացել համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Գագիկի Գաբրիելյանը։
Անուշավան Արզումանյանի անվան կրթաթոշակի է արժանացել ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի վիճակագրություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Միլանա Սարգսի Հուսիկյանը:
Կարպիս Կարագյանի անվան կրթաթոշակի է արժանացել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հայկ Լևոնի Քալանթարյանը։
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալինա Ալբերտի Առուշանյանը արժանացել է ՈւԽ կրթաթոշակի։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում ուսումնական նոր ձեռքբերումներ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին