ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Հերմինե Սարգսյան

11.08.2023
Դիտումների քանակ՝ 1219

Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանատի աշխատակից Հերմինե Սարգսյանին։

–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

Բուհական կրթությունն ինձ տվել է հենքային և նեղ մասնագիտական գիտելիք, լայն մտահորիզոն, ինչպես նաև ուսանողական տարիներին ձեռք եմ բերել անփոխարինելի ընկերներ:

–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

–Աշխատանքս հագեցած, հետաքրքիր ու պատասխանատու է։ Ամենահաճելի պահերից մեկն էլ ուսանողների հետ շփումն ու դրական էներգիայի փոխադարձումն է։ Աշխատանքում կարևորում եմ ընդհանուր հաջողության մեջ ներդրում ունենալը, ինչպես նաև գնահատված լինելը:

–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

–Հետաքրքրություններս բազմազան են: Արվեստի հետ կապված ամեն բան ինձ մագնիսի պես ձգում է: Բուհից դուրս զբաղվում եմ երգեցողությամբ, դերասանական արվեստով,  ստեղծագործում եմ, ինչպես նաև սիրում եմ նվագել կիթառ, դաշնամուր:

–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Այն, ինչ երազանք է դարձել ինձ համար, ու  կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի համար, սեփական երկրում խաղաղ երկնքի տակ անկորուստ ապրելն է:

–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

–Աշխատանքում ինձ համար առաջնային մոտիվացիան գնահատված լինելն է, ինչպես նաև առաջընթաց ունենալու հնարավորությունը:

–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

–Ժամանակի կարևորությունն զգալն ու այն ճիշտ օգտագործելը կլինի իմ լավագույն խորհուրդը, քանզի կյանքի արգասաբեր ժամանակահատվածը ուսանողական տարիներն են: