ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Լիանա Ղազարյան
Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակից Լիանա Ղազարյանին։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Բուհի շնորհիվ ստացել եմ խոր ու համապարփակ գիտելիք՝ ապագայում մասնագիտական առաջընթաց արձանագրելու համար։
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–Ես սիրում եմ իմ աշխատանքը, որն ընձեռում է նորը սովորելու հնարավորություններ։
–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
–Սիրում եմ ինքնակրթվել՝ մասնակցելով տարբեր դասընթացների։
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Երազում եմ մոտ ապագայում մուտք գործել հաշվապահության բնագավառ։
–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Ինձ ամենաշատը դուր է գալիս մեծ ծավալի աշխատանքի հետ առնչությունը։
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Խորհուրդ եմ տալիս շատ կարդալ, ինքնակրթվել, զարգանալ և մշտապես ձգտել նորը սովորել։