Ինչպե°ս ներկայանալ գործատուին. բանախոսել է «Ռոստելեկոմ» ՄՌԿ ղեկավարը

Դիտումների քանակ՝ 1859

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (ապրանքանիշ՝ «Ռոստելեկոմ») մարդկային ռեսուրսների դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը երեկ՝ ապրիլի 9-ին, ՀՊՏՀ-ում ուսանողների համար ներկայացրել է գրագետ CV գրելու, գործատուին ներկայանալու և հարցազրույց անցնելու հմտությունները: Հանդիպմանը ներկա են եղել վերոնշյալ բաժնի պետ Աիդա Առուստամյանը, աշխատակից Լիդա Դիլբարյանը, ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցները, ուսանողներ:

Բանախոսը քննարկել է իրավիճակներ, որոնք հաճախ են հանդիպում գործատու-դիմորդ զրույցի ընթացքում և առաջարկել գրագետ ելքեր:

Անի Գրիգորյանը ուսանողների ուշադրությունը հրավիրել է նաև «Ռոստելեկոմ»-ում առկա թափուր աշխատատեղերի վրա, պարզաբանել դիմելու ընթացակարգը:

Աիդա Առուստամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպումն անցել է ինտերակտիվ, ուսանողները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին