Ուսանողները հրավիրվում են կարևոր քննարկման

Դիտումների քանակ՝ 2540

Հարգելի’ ուսանողներ, մայիսի 14-ին, ժամը 14:10-ին, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը բոլորիդ հրավիրում է հանդիսությունների մեծ դահլիճ, որպեսզի ձեզ ներկայացնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերաբերյալ ուսանողական էլեկտրոնային հարցումների հայեցակարգը:

Քննարկմանը ձեր մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև հարցման արդյունքները վճռորոշ նշանակություն են ունենալու պարգևատրման չափի տարբերակման գործում: Նաև նախատեսվում է, որ առաջիկա ուսումնական կիսամյակից սկսած՝ համատարած դժգոհությունների առկայության և, հետևաբար, հարցման արդյունքներով ծայրահեղ շեմը չհաղթահարելու դեպքում տվյալ դասախոսի հետ պայմանագիրը լուծվելու է: Այս առումով էական է, որ հարցումների օբյեկտիվ և անխոցելի մեխանիզմի մշակման գործում դուք ունենաք ձեր անմիջական մասնակցությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին