ՀՊՏՀ ուսանողները մասնակցեցին տնտեսական փորձարարության

Դիտումների քանակ՝ 1445

Իսպանական համալսարանի (Universitat Autonoma de Barcelona) պրոֆեսորներ  Բենեդիկտ Հերմանը և Ֆիլիպոս Էկզադակտիլիոսը կատարում են «Վարքագծային տնտեսագիտություն» թեմայով  հետազոտություն, որի  շրջանակներում  Ֆիլիպոս Էկզադակտիլիոսը մեր համալսարանում ապրիլի 29-30-ը անցկացնում է տնտեսական փորձարկում: Այսօր 1 տասնյակից ավելի ՀՊՏՀ-ականներ մասնակից դարձան փորձարարությանը, որն իրականացվում է Ցյուրիխի համալսարանի կողմից մշակված Z-tree համակարգչային  ծրագրի միջոցով: Արտասահմանցի գիտնականը մեր համալսարանում փորձարկումն իրականացնում է ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի աջակցությամբ, այսօր նրանց դիմավորել և ուղեկցել են նշված ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լիանա Գրիգորյանը, լեզուների ամբիոնի դասախոս Քրիստինա Թորգոմյանը:

Մեզ հետ զրույցում Ֆիլիպոս Էկզադակտիլիոսը  նշեց, որ «Վարքագծային տնտեսագիտություն» հետազոտության համար նույն փորձարկումն իրականացրել են 16 երկրում, նպատակն է տնտեսագիտական խաղի միջոցով պարզել, թե կրթական ծրագիրն ինչպես է ազդում մարդու վարքագծի վրա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին