Ի գիտություն ուսանողների. ՀՊՏՀ-ում այսուհետ մեծ դասամիջոցը կտևի 25 րոպե
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 29-ից, մեծ դասամիջոցը կդառնա 25 րոպե, այսինքն՝ ժամը 12.20-ից մինչև 12.45-ը: Ներկայում այն ավարտվում է 12.35-ին, այսինքն՝ 15 րոպե տևողություն ունի:
Այս մասին որոշումը կայացվեց այսօր՝ ռեկտորատի հերթական նիստում: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն, անդրադառնալով որոշմանն, ընդգծեց, որ այս ժամանակն ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ կազմակերպել իրենց ընդմիջման և հանգստի հարցը: «Բոլոր փոփոխությունները, որոնք կարող են նպաստել մեր գործունեության և ուսանողների ուսումնառության արդյունավետության բարձրացմանը, մեր տեսադաշտում են»,- ասաց համալսարանի ղեկավարը:
ՀՊՏՀ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ անցաքարտերով համալսարան մուտք գործելու խնդրին՝ հիշեցնելով, որ մայիսից սկսած ուսանողների մուտքը համալսարան կիրականացվի միայն անցաքարտերով: Նշենք, որ անցաքարտեր չունեցող ուսանողները շտապ կարգով պետք է դիմեն դեկաններին՝ անցաքարտեր ստանալու համար:
Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին, որը զեկուցեցին դեկանները, ըստ որի՝ հեռացման է ենթակա 1 ուսանող:
Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին