Միջազգային կապերի խորացման համատեքստում այց ՀՊՏՀ
Հունվարի 15-19 «Էրազմուս+» ծրագրի շրջանակում աշխատանքային այցով մեր համալսարանում էր Վարշավայի տնտեսագիտության համալսարանի Ձեռնարկությունների ինստիտուտի փոխտնօրեն, Ձեռնարկատիրության և բիզնես միջավայրի բաժնի պետ Ջոաննա Զուկովսկան։ Վերջինս հանդիպումներ է ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի բաժնի աշխատակիցների, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի, շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի հետ։
Կառուցողական ու բովանդակալից քննարկումներում գործընկեր բուհերի ներկայացուցիչները վեր են հանել համատեղ հետաքրքրություն ներկայացնող՝ ուսումնագիտական, միջազգային կապերի խորացման, կրթության կառավարման բազմաթիվ հարցեր, որոնք իրենց ուրույն ու արդյունավետ լուծումները կարող են գտնել երկու բուհերի սերտ գործակցության համատեքստում։