Ուժի մեջ է ՀՊՏՀ աշխատակիցների 2024 թ․ բժշկական ապահովագրությունը

23.01.2024
Դիտումների քանակ՝ 1272

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ այսօրվանից ՀՊՏՀ աշխատակիցները կարող են օգտվել 2024 թ․ բժշկական ապահովագրության ծրագրից։

Բժշկական ապահովագրության ծրագիրը նախատեսված է ՀՊՏՀ հիմնական աշխատակիցների համար և կգործի մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Փոխհատուցումների ծածկույթն ամբողջությամբ նույնն է, ինչ նախորդ տարի։

Բժշկական ապահովագրության ծառայությունները հատուցվում են շտապ և անհետաձգելի բուժօգնության, արտահիվանդանոցային (ամբուլատոր) բուժօգնության, ներհիվանդանոցային (ստացիոնար) բուժման դեպքերում, ներառված են նաև ակնաբուժությունը, ստոմատոլոգիան, հղիությունն ու ծննդօգնությունը, օնկոլոգիան, սրտաբանությունը, քրոնիկ հիվանդությունները և տարեկան կանխարգելիչ բուժզննումը։

Բժշկական ապահովագրության ծառայությունների հատուցման դեպքերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ թե որ բուժհաստատությունների հետ է համագործակցում «Սիլ ինշուրանս» ընկերությունը, կարող եք տեսնել այստեղ։

Առաջիկա օրերին ՀՊՏՀ աշխատակիցներին կտրամադրվեն սույն ծառայության մասին բոլոր մանրամասները ներկայացնող գրքույկներ և անվանական քարտերը, իսկ մինչ այդ աշխատակիցները, անհրաժեշտության դեպքում, բժշկական ապահովագրության հարցերով կարող են զանգահարել 060 54 00 00 (ներքին՝ 0) հեռախոսահամարով։