ՀՊՏՀ մագիստրատուրայի օտարերկրյա սաները այսօր ստացան ավարտական փաստաթղթեր (դիպլոմներ)

24.05.2024
Դիտումների քանակ՝ 668

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Գործարար վարչարարություն» (կառավարում) մագիստրոսական ծրագրով ուսումնառող օտարերկրացի սաներն այսօր ստացան ավարտական փաստաթղթեր (դիպլոմներ)։ Նրանք արդեն մագիստրոսներ են, որոնց դիպլոմները հանձնեց ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ Գանայից և Կամերունից ժամանած մեր մագիստրանտներն են Քենեդի Սովահը, Մաբաքեր Ավուահը, Ռոուզ Ասանտևա Գյարթենգը, Սամուել Դալլե Տիդանգը։ 1․5 տարի տևողությամբ կրթական ծրագրի ավարտական փուլում նրանք ներկայացրել են իրենց մագիստրոսական թեզերը «Ստարտափի կառավարման առանձնահատկություններն ու հեռանկարները (ընկերության օրինակով)» (Features and perspectives of Startup management with a company`s example), «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման արդի միտումները ՀՀ-ում» (Current trends of small and medium enterprises development in the RA), «Կազմակերպչական մշակույթի ազդեցությունը աշխատողների կատարողականի վրա. մոտիվացիայի միջնորդական դերը» (Effects of organizational culture on employee performance: the mediating role of motivation), «Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումներն ու մարտահրավերները» (The Trends and Challenges of Armenia's Tourism Industry Development) թեմաներով։

Մեր շրջանավարտներին շնորհավորեցին և ապագա հաջողություններ մաղթեցին Արմեն Գրիգորյանն ու արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը՝ հույս հայտնելով նրանց կրկին Հայաստանում տեսնելու։

Նշենք, որ ՀՊՏՀ-ում շարունակում են ուսումնառել օտարերկրյա ուսանողներ և մագիստրանտներ Գանայից, Կամերունից, Հայիթիից, Նիգերիայից, Սիրիայից, Իրանից և ՌԴ-ից։ Օտարերկրյա ուսանողների և մագիստրանտների համար նախատեսված կրթական ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Օրվա մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։