ՀՊՏՀ ներկայացուցիչները այցելել են Թրակիայի Դեմոկրիտուսի համալսարան (Հունաստան)

24.05.2024
Դիտումների քանակ՝ 629

«Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ բիզնես վարչարարության ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ., Ռոբերտ Բաբայանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ Քնարիկ Եդիգարյանը, շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խուրշուդյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., Ղարիբ Հարությունյանն այցելել են Թրակիայի Դեմոկրիտուսի համալսարան (Հունաստան):

Այցը հագեցած է եղել քննարկումներով, որոնց ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները հյուրընկալող կողմին ներկայացրել են մեր բուհը, գիտական ու կրթական ծրագրերը։ Քննարկվել են նաև գիտական համագործակցության հնարավոր ուղղությունները և թեմաները, համատեղ գիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունները։

Ռոբերտ Բաբայանը հանդիպումներ է ունեցել Միջազգային հարաբերությունների գրասենյակի հետ և մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այցը զգալիորեն ամրապնդել է ակադեմիական համագործակցությունը և գործընկերությունը՝ կատարելապես համահունչ երկու հաստատությունների միջազգայնացման ռազմավարություններին: «Ես անհամբեր սպասում եմ մեր շարունակական համագործակցության հաջողություններին»,- ասաց Ռոբերտ Բաբայանը՝ հավելելով, որ այցի ընթացքում նաև դասախոսություններ է կարդացել բիզնես ստարտափների, հայկական ձեռներեցության և ինովացիոն համակարգերի վերաբերյալ՝ առաջացնելով աշխույժ և գրավիչ քննարկումներ ուսանողների շրջանում:

Քնարիկ Եդիգարյանը կառուցողական հանդիպումներ է ունեցել նշված համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ հիմքեր ստեղծելով հետագա ակտիվ համագործակցության համար, ինչպես նաև հանդես է եկել «Մարդկային կապիտալը՝ որպես ժամանակակից տնտեսության շարժիչ ուժ» թեմայով դասախոսությամբ։

Լուսինե Խուրշուդյանը հանդիպումներ է ունեցել Թրակիայի Դեմոկրիտուսի համալսարանի գործընկերների հետ՝ քննարկելով համալսարանների միջև գործընկերային կապերի ամրապնդման և հետագա համագործակցության հնարավորությունների զարգացման ուղիները:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., Ղարիբ Հարությունյանը կառուցողական հանդիպումներ է ունեցել նշված համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ միտված երկկողմ գործընկերային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև հանդես եկել «Պետական կառավարման ֆինանսական համակարգը Հայաստանում», «Տեղական ինքնակառավարման ֆինանսավորման խնդիրները Հայաստանում», «Բյուջետային համակարգը Հայաստանում», «Ծրագրային բյուջետավարման խնդիրները Հայաստանում» թեմաներով դասախոսություններով:

Այցի այլ լուսանկարներ՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում