ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Իսկուհի Ստեփանյան
Կանանց նվիրված տոների առթիվ հանդես ենք գալիս նոր՝ «Հաջողության ճանապարհին» նախագծով՝ ներկայացնելով ՀՊՏՀ ուսանողուհիներին, որոնք սեփական հաջողությունն են կերտում ապագային միտված ծրագրերով և հետևողական աշխատանքով։ Այսօր թեև փոքր, բայց հաստատուն քայլերով նրանք առաջ են շարժվում, զարգանում, կատարելագործվում, հմտանում։
Մեր առաջին հերոսուհին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Իսկուհի Ստեփանյանն է, ով մեծապես կարևորում է երիտասարդների՝ շարունակաբար կրթվելու, զարգանալու, աշխատելու կարողությունը։ Ինչպես տեղեկացանք Իսկուհուց, նա զբաղվում է միջոցառումների՝ գիտաժողովների, դասընթացների, սեմինարների, աշխատաժողովների և էքսպոների կազմակերպմամբ։ Նրա իրագործած նախագծերից է EduTrend-ը, որի առաջին՝ «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական գիտաժողովը կազմակերպել էր հարազատ բուհում։
«Մեր բոլորի հաջողության ճանապարհը շատ տարբեր է, բայց բոլորիս ճանապարհին էլ հանդիպում են խոչընդոտներ, և բոլորս էլ ունենում ենք վերելքներ և վայրէջքներ։ Ցանկանում եմ ասել, որ պետք է հավատալ սեփական ուժերին, շատ աշխատել, շարունակ կրթվել, որովհետև կրթությունը մարդուն բարձրացնող ու առաջ մղող հզոր գործիք է»,-asue.am-ի հետ զրույցում իր խոսքը մեր լսարանին փոխանցեց Իսկուհի Ստեփանյանը։
Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։