ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորանքը Կանանց միջազգային տոնի առթիվ

08.03.2024
Դիտումների քանակ՝ 281

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում և յուրաքանչյուրիդ անհատապես իմ բարեմաղթանքն եմ հղում Կանանց տոնի առթիվ։

Թող որ անձնական և մասնագիտական հաջողությունները ձեր ընտանեկան և հանրային կյանքը դարձնեն բովանդակալից ու լիաբուռն, մշտապես շրջապատված լինեք ձեզ սիրող, հարգող ու գնահատող մարդկանցով։

Հպարտությամբ եմ հիշատակում, թե որքան տաղանդավոր, ստեղծարար կանայք են աշխատում մեր շարքերում, որքան համարձակ, նպատակասլաց ու գործունյա սերունդ է հասակ առնում մեր համալսարանում։

Բոլորդ, իրավամբ, մարտիության տոնի հերոսներ եք՝ արժանի հարգանքի, սիրո ու մեծարման։ Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և երջանկություն

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Դիանա Գալոյան