Լեոնի համալսարանի դասախոսը՝ ՀՊՏՀ-ում
Ապրիլի 3-7-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում էր Լեոնի համալսարանի (Իսպանիա) դասախոս Խուան Ռամոն Ռոդրիգես Ֆերնանդեսը։ Բակալավրիատի «Կառավարում» մասնագիտությամբ ուսանողների և «Գործարար վարչարարություն» մասնագիտությամբ օտարերկրյա և հայ մագիստրանտների համար իսպանացի մասնագետը դասախոսել է «Կրթության մարտահրավերները», «Սոցիալական պաշտպանության համակարգը Իսպանիայում» և «Համընդհանուր հիմնական եկամուտ և աղքատություն» թեմաներով։
Խուան Ռամոն Ռոդրիգես Ֆերնանդեսը հանդիպումներ է ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, ռեկտորի գլխավոր խորհրդական Սամվել Կարաբեկյանի և ուսանողների հետ աշխատանքների գծով խորհրդական Լիլիթ Դադայանի, միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ իսպանացի գործընկերը հույս է հայտնել, որ երկու համալսարանների դասախոսների փոխայցելությունները կլինեն պարբերական և արդյունավետ։