Հայտնի են 2021-2022 ուս տարվա ՀՊՏՀ մագիստրատուրա ընդունված ուսանողների անունները

03.07.2021
Դիտումների քանակ՝ 6859

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից հայտնում են, որ սահմանված կարգով շեմային քննությունները հանձնելուց հետո ամփոփվել են մագիստրատուրա ընդունելության առաջին փուլի մրցույթի արդյունքները։ 95 ուսանողներ ընդունվել են առկա անվճար հիմունքներով մագիստրատուրա։ 210 դիմորդների, ովքեր հանձնել են շեմային քննությունները և հաղթահարել մրցույթը, թույլատրվել է առկա վճարովի հիմունքներով մագիստրատուրա ընդունվելու համար վճարել 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի 1 ամսվա գումարը։

Անվճար մագիստրատուրա ընդունվածների ցուցակները կարող եք տեսնել այստեղ, իսկ վճարովի մագիստրատուրա ընդունվածների անվանացանկը` այստեղ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին