Կայացան առկա մագիստրատուրայի շեմային քննությունները

02.07.2021
Դիտումների քանակ՝ 1369

Այսօր՝ հուլիսի 2-ին, կայացան մագիստրոսական 27 կրթական ծրագրերի գծով առկա (վճարովի) մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի շեմային քննությունները, որոնց մասնակցեցին ՀՊՏՀ և այլ բուհերի 165 շրջանավարտներ (ըստ կարգի՝ ՀՊՏՀ շրջանավարտ-դիմորդները, որոնք ունեն համապատասխան որակավորման աստիճան, շեմային քննություններին չեն մասնակցել)։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանի տեղեկացմամբ՝ 330 դիմորդից 249 մեր բուհի, 81-ը այլ բուհերի շրջանավարտներ են, և առաջին փուլով բուհն արդեն իսկ ունի ձևավորված մասնագիտություններ:

Առջևում ընդունելության 2-րդ փուլն է, որի հայտագրումը տեղի կունենա օգոստոսի 15-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ շեմային քննությունները կկայանան սեպտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին:

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր բարեհաջող հանձնեցին շեմային քննությունները և սիրով սպասում 2-րդ փուլի դիմորդներին:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին