«Հաջող կարիերայի 5 քայլերը». բաց դասախոսություն՝ նորաթուխ մասնագետների համար

Դիտումների քանակ՝ 1039

Ուսումնական տարվա ավարտին ապագա տնտեսագետների համար սպասված էր այսօր տեղի ունեցած հանդիպումը, որը «Հաջող կարիերայի 5 քայլերը» խորագրի ներքո քննարկում էր մասնագիտական աշխատանքում առաջընթաց արձանագրելու մասին:

Հանդիպումը վարում էր Զեղչային ծրագրի զարգացման և քարտային գործիքների վաճառքի դեպարտամենտի տնօրեն Հեղինե Հովհաննիսյանը։

Նա ուսանողներին խորհուրդներ տվեց գործատուին պատշաճ ներկայանալու, հարցազրույցը հաջող հաղթահարելու, մասնագիտական աշխատանքը գրագետ և պատասխանատվությամբ կատարելու վերաբերյալ, պատասխանեց ունկնդիրների հարցերին: Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին