ՈւԽ 25-ամյակի շրջանակում ֆուտբոլային հանդիպում՝ ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների միջև

Դիտումների քանակ՝ 1886

Այսօր ՀՊՏՀ մարզասերներին իսկական տոն պարգևեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 25-ամյակի շրջանակում տեղի ունեցած ֆուտբոլային բացառիկ հանդիպումը՝ դասախոսական և ուսխորհրդականների թիմերի միջև: Դասախոսական թիմի կազմում էր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը և ուրիշներ:

Հանդիպումն ավարտվեց 8:7 հաշվով՝ հօգուտ դասախոսների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին