ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ուղերձը

Դիտումների քանակ՝ 15778

Սիրելի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ

ՀՊՏՀ-ում սկիզբ առած բարեփոխումներն այլընտրանք չունեն: Դրանք սրընթաց վերափոխվող աշխարհում մեր տեղը պահպանելու և երկրի հասարակական-տնտեսական զարգացումներում մեր առանցքային դերակատարումը ստանձնելու հրամայականն են: Համալսարանի կրթական գործընթացում որակյալ մասնագետների ներգրավման, միջազգայնացման, կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ընդլայնման, ուսանողակենտրոն կրթության արմատավորման և սկիզբ առած բարեփոխումների շարունակականության երաշխավորները մենք բոլորս ենք: Կրթական բարեփոխումների նպատակը մեկն է. նոր դարաշրջանում դառնալ նոր որակի համալսարան և անշեղորեն իրացնել նոր աշխարհի պահանջներին համապատասխան հմտություններով օժտված մասնագետների պատրաստման և քաղաքացու կերտման մեր ստանձնած առաքելությունը: Վստահ եմ, որ այդ գործընթացում հավատարիմ կմնանք մարդկային, բարոյական և իրավական գրված ու չգրված կանոններին, և անշու´շտ կհաջողենք: Ստանձնելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները՝ քաջ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որը կրելու եմ պետության, ուսանողների, շրջանավարտների, գործընկերների, գործատուների և ՀՊՏՀ ապագայով մտահոգված բոլոր կողմերի առջև: Հավատում եմ, որ բոլոր բարեփոխումները կիրականացնենք միասնության, համերաշխության մթնոլորտում և ջանքերի մեկտեղմամբ:

Հարգանքով՝
Դիանա Գալոյան
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար,
տ.գ.դ., պրոֆեսոր